Մակրոնը կրակի հետ է խաղում․ անտեսվում են մեր նախազգուշացումները․ ՌԴ ԱԳՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրակի հետ է խաղում՝ քննարկումներ սկսելով Ուկրաինա զորամիավորումներ ուղարկելու հնարավորության շուրջ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Նման խոսակցությունները չեն կարող անհանգստություն չառաջացնել։ Ուկրաինայում ռազմական միջամտության կոչ անող քաղաքական գործիչները կրակի հետ են խաղում», - ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի համապատասխան արտահայտությունները։
Նրա խոսքով՝ շատ արեւմտյան քաղաքական գործիչներ սեփական երկրների ազգային շահերը զոհաբերում են քաղաքական կոնյունկտուրային եւ նախընտրական շահերին։
«Տպավորություն է ստեղծվում, որ նրանք չեն գիտակցում էսկալացիայի ռիսկերը և ճգնաժամի տարածումը։ Սա քաղաքական ինֆանտիլիզմ է։ Անտեսվում են մեր նախազգուշացումները Կիեւի ռեժիմին զենք մատակարարելու շարունակության հետեւանքների մասին», - ընդգծել է Պոլիշչուկը։
Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ Փարիզում մոտ 20 արևմտյան պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Հանդիպման ժամանակ բարձրացվել է Ուկրաինա ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման թեման: Նրա խոսքով՝ մասնակիցներն այդ հարցի շուրջ համաձայնության չեն եկել, սակայն նման սցենարը ապագայում բացառել չի կարելի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ փոխվարչապետը` սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու մասին
Մինչև սահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ վերջնական որոշումներ չլինե...
Տավուշում Ադրբեջանի գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը
Ադրբեջանական գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը: Այս մասին Facebook-ի իր էջո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՆԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանական կողմի անկանոն կրակի հետևանքով վնասները
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրաձգային զե...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...