Թրամփը հայտնել է, որ կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ Ղրիմն ու Դոնբասը Ռուսաստանին հանձնելու համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով մտադիր է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին, մասնավոր կերպով ասել է, որ կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ Ղրիմն ու Դոնբասը Ռուսաստանին հանձնելու համար։ Այս մասին գրում է Washington Post-ը (WP)՝ հղում անելով անանուն զրուցակիցների, ովքեր իբր շփվել են կամ անձամբ Թրամփի, կամ նրա խորհրդականների հետ։
Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ցանկանում են ելք գտնել ստեղծված իրավիճակից՝ «փրկելով դեմքը»։ Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ Ուկրաինայի որոշ շրջանների բնակչությունը դեմ չէ Ռուսաստանին միանալուն, հավելել է աղբյուրը, ով այս հարցը քննարկել է անմիջականորեն Թրամփի հետ։
WP-ն գրում է, որ արտաքին քաղաքականության փորձագետները զգուշությամբ են վերաբերվել ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու Թրամփի գաղափարներին, քանի որ նրա դիրքորոշումը, իրենց տեսանկյունից, արդարացնում է «միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը ուժի կիրառմամբ»։ Պարբերականի տեղեկություններով՝ միլիարդատիրոջ որոշ խորհրդականներ փորձում են համոզել նրան հակառակը։
Թրամփի նախընտրական շտաբը հրաժարվել է կոնկրետ պատասխաններ տալ The Washington Post-ի հարցերին կամ մեկնաբանել հրատարակության զրուցակիցների տեղեկությունները։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Ահազանգ. ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարից՝ հայտնե...