ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես խոստանում եմ, որ չեմ պարի». Շոլցը գրանցվել է TikTok սոցիալական հարթակում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գրանցվել է TikTok սոցիալական ցանցում։ Այս մասին իր կայքում հայտնել է Գերմանիայի դաշնային կառավարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը։
«Նոր ալիքի օգնությամբ դաշնային կառավարության մամուլի ծառայությունը ընդլայնում է այն քաղաքացիներին տրամադրվող տեղեկատվության շրջանակը, ովքեր ավելի շատ են TikTok-ում կիսվում քաղաքականության մասին տեղեկություններով», - ասվում է հայտարարության մեջ:
Էջը տեղեկատվություն կտրամադրի Շոլցի և Գերմանիայի կառավարության աշխատանքի մասին, ինչպես նաև «թույլ կտա դիտել առօրյա կառավարական կյանքի կուլիսները»:
Գերմանիայի կանցլերը, մեկնաբանելով TikTok էջի ստեղծումը, ասել է, որ չի պարի տեսանյութերում։
«Ես խոստանում եմ, որ չեմ պարի»,- գրել է կանցլերը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը». Փաշինյան
Սահմանադրության ոչ թե տեքստի, այլ բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Այս մասին տեսանյութում ասում է ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի տարածքում երբեք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար անունով գյուղեր չեն եղել․ Փաշինյան
Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Խորհրդային Միության և Գերմանիայի միջև կնքվել էր խաղաղության պայմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հրապարակել է պետության մասին տեսաշարի 3-րդ հատվածը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույցներ պետության մասին» շարքում անդրադարձել է պետության հենասյուներից մեկին՝ տարածքին, ն...
ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին Ազտ...