«Գոլդ» համարանիշներ ձեռք բերելու համար ապրիլի 3-ից սկսվել է քվեարկություն, որը կտևի 10 օր. ՆԳՆ
Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերելու էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ ապրիլի 3-ից սկսվել է քվեարկություն, որը տևելու է 10 օր: Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։ Քվեարկության արդյունքներով ապրիլի 14-ին կձևավորվի աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը։ Էլեկտրոնային աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ին և կավարտվի ապրիլի 25-ին։
2024 թ. փետրվարի 1-ից գործարկված Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ քաղաքացիները կարող են ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։
Կայքում գրանցվելու և աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ այստեղ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի Զորախաչ եկեղեցին հայտնվել է ադրբեջանցիների թիրախում
«Հայքի մշակութային ժառանգության» օմբուդսմենը գրում է․Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Ար...
Սամվել Կարապետյանի կարողությունը 41,5 անգամ ավելի է, քան ԱՄՆ-ից Հայաստանին տրվող օգնությունը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Համաձայն «Forbes» ամսագրի հրապարակումների՝ Ռուսաստանաբնակ հայազգի...
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ 1-2 ամսից օկուպացված Շուշին կբնակեցվի
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 1-2 ամսից օկուպացված Շուշին կբնակեցվի։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայա...
Մոսկվայում ինքնասպան է եղել հայտնի օպերային երգիչ Եվգենի Կունգուրովը
Մոսկվայում ինքնասպան է եղել հայտնի օպերային երգիչ և «Ձայն» նախագծի մասնակից Եվգենի Կունգուրովը։ Ինչպես հայտնի դարձա...