Չինաստանի ԱԳՆ-ն կոչ Է արել ԱՄՆ-ին
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Չինաստանը միշտ դեմ է եղել ԱՄՆ-ի կողմից Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հրթիռների տեղակայմանը՝ հանուն ռազմական գերակայության, կոչ է անում Վաշինգտոնին դադարեցնել տարածաշրջանային խաղաղության և կայունության խախտումը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Չարլզ Ֆլինը Տոկիոյում «Իոմիուրի» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր մոտ ժամանակներս Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջին հեռահարության հրթիռներ տեղակայելու ԱՄՆ մտադրության մասին: Նրա խոսքով՝ Չինաստանի արդիականացվող հրթիռների հարցում «հակազդեցության միջոց գտնելը ամերիկյան ցամաքային զորքերի չափազանց կարեւոր դերն է»:
«Չինական կողմը միշտ դեմ է եղել ԱՄՆ-ի կողմից միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ միակողմանի ռազմական գերազանցություն ստանալու համար, ընդդեմ Չինաստանի դարպասների մոտ դրանց տեղակայման ուժեղացման։ Կոչ ենք անում ամերիկյան կողմին իսկապես հարգել անվտանգության ոլորտում այլ երկրների մտահոգությունները և դադարեցնել խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,-ասել Է Մաո Նինը։
Նմանատիպ հոդվածներ
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
Տավուշում Ադրբեջանի գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը
Ադրբեջանական գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը: Այս մասին Facebook-ի իր էջո...
ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումից հետո Փաշինյանը գրառում է արել
Հիանալի խորհրդակցություններ եմ ունեցել ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վրաչապետ Նիկո...
ՀՀ փոխվարչապետը` սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու մասին
Մինչև սահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ վերջնական որոշումներ չլինե...