Հայաստանին Խաղաղության մեխանիզմից օգտվող երկրների ցանկում ներառելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ 27 երկրների կոնսենսուսը
Հայաստանը Խաղաղության մեխանիզմից օգտվող երկրների ցանկում ներառելու համար անհրաժեշտ է կենսենսուս ԵՄ անդամ բոլոր 27 պետությունների միջև։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։
Լրագրողը, մասնավորապես, արձանագրել էր, որ հայաստանցիների համար այսօր անվտանգությունն է ամենամեծ մտահոգությունը։ Ֆրանսիայի արտգործնախարարը անցած հոկտեմբերին Երևանում հայտարարեց, որ Եվրամիությունը կարող է ավելին անել՝ օգնելու Հայաստանին։ Նա, մասնավորապես, գրավոր դիմում էր ուղարկել Եվրամիության արտգործնախարարին, որպեսզի Հայաստանը ևս ներառվի Խաղաղության մեխանիզմից օգտվող երկրների ցանկում։ Սակայն, առաջընթացն այս ուղղությամբ դանդաղ է, մինչդեռ Հայաստանն անհետաձգելի օգնության կարիք ունի:
Ի պատասխան Պետեր Ստանոն նշել է. «անդամ երկրների որոշելիքն է, քանի որ խոսքը անվտանգության քաղաքականության մասին է, ինչը մի ոլորտ է, որ գտնվում է անդամ պետությունների խիստ վերահսկողության ներքո, և այնտեղ ցանկացած որոշում կարող է ընդունվել միայն բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։ Բայց նրանք աշխատում են դրա վրա։ Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են, և ինչ-որ պահի որոշում կկայացվի։ Բայց ԵՄ-ում գործընթացները որոշակի ժամանակ են պահանջում, հատկապես, հաշվի առնելով, որ դրա շուրջ պետք է կոնսենսուս լինի բոլոր 27 անդամ պետությունների միջև»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...