Ռուսաստանը վերահաստատում է՝ հանձնառու է խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել այսօր Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման կապակցությամբ՝ այն համարելով Հարավային Կովկասի տարածաշրջանը աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելուն ուղղված հերթական փորձ՝ Արևմուտքի կողմից։
Հայտարարությունում ռուսական կողմը ընդգծում է նաև իր պատրաստակամությունը՝ խորացնելու Հայաստանի հետ հարաբերությունները։
«Հաստատում ենք մեր հանձնառությունը՝ համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները՝ հիմնարար երկկողմ փաստաթղթերում և ինտեգրացիոն միավորումներում առկա համաձայնագրերում ամրագրված սկզբունքների հիման վրա։
Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հիմնարար շահերի իրացմանը, տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը»,- նշված է հայտարարությունում
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...