Վրաստանի խորհրդարանական ընտրություններում կանանց քվոտաները վերացնող օրենք է ընդունվել
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանության է արժանացրել օրենքը, որը վերացնում է կանանց քվոտաները կուսակցական ցուցակներում խորհրդարանի ընտրության ժամանակ։ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ է քվեարկել 85, դեմ՝ 22 պատգամավոր։
Օրենսդրական փոփոխության նախաձեռնողը ընդդիմադիր «Գիրչի» քաղաքական խումբն է։ Ըստ Ընտրական օրենսգրքի գործող հոդվածի՝ խորհրդարանի ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի կուսակցական ցուցակներում պատգամավորի թեկնածուների յուրաքանչյուր քառյակում պետք է լինի առնվազն մեկ կին:
Նախաձեռնողների կարծիքով՝ Վրաստանում կանայք քաղաքական կարիերայում ոչ մի խոչընդոտ չեն ունենում, և նրանց հատուկ քվոտա պետք չէ: Իսկ օրենսդրության մեջ քվոտայի առկայությունը խոսում է այն մասին, որ երկրում, իբր, ճնշում են կանանց։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Արբեջանական կողմն իր դժգոհությունն է...