ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղ փոթորիկ՝ ՌԴ-ում․ կան զոհեր և վիրավորներ

Մոսկվայում տեղի ունեցած քամու հետևանքով երկու մարդ Է զոհվել, 15-ը՝ տուժել: Այս մասին հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Նրա խոսքով՝ չորեքշաբթի օրը Մոսկվայում կտրուկ փոխվել է եղանակը և քամի է սկսել, որը հասել է վայրկյանում 21 մետր արագության:


«Քամու պոռթկումները հասել են ավելի քան 21 մ/վ-ի։ Մենք ժամանակին ձեռնարկել ենք իրազեկման բոլոր միջոցները։ Օպերատիվորեն փակվել են խոշոր քաղաքային զբոսայգիները և այլ բաց հասարակական վայրեր։ Վտանգի մասին հաղորդագրությունները եղել են քաղաքի էկրաններին, ՑՈԴԴ-ի (Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոն) ազդարարման ցուցատախտակին և այլն։ Բայց, ցավոք, առանց զոհերի չեն եղել։ 17 տուժած, նրանցից երկուսը մահացել են»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։


Նա նշել է, որ բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Քաղաքային ծառայություններն օպերատիվ ռեժիմով վերացնում են վատ եղանակի հետևանքները:


ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, երբ հյուսիս-արևելյան վարչական շրջանի Վիլհելմ Պիեկ փողոցում գտնվող շենքի բարձրությունից խոշոր առարկա է ընկել։ Եվս մեկ զոհ բանվոր է, որը մահացել է շինարարական օբյեկտում՝ բարձրությունից ցանկապատի տարր ընկնելու պատճառով, հայտնում է Մոսկվայի դատախազությունը:





Քաղաքականություն