Սա իսկապես փոխելու է մեր հարաբերությունները և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի հետ. Արմեն Գրիգորյան
Սա մի իրադարձություն է, որը իսկապես փոխելու է մեր հարաբերությունները և ԵՄ-ի, և ԱՄՆ-ի հետ։ Այս մասին Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Օրակարգային հարցերը հիմնականում տնտեսական են։ Տնտեսական այն առումով, որ մենք ցանկանում ենք հասանելիություն ստանալ տեխնոլոգիաների և շուկաների և Եվրամիության տարածքում, ինչպես նաև ԱՄՆ շուկայում։ Մեր նպատակն է այս իրադարձության շրջանակներում կարողանալ այդ օրակարգերը առաջ մղել:
Սա մի իրադարձություն է, որը իսկապես փոխելու է մեր հարաբերությունները և Եվրամիության հետ և ԱՄՆ-ի հետ, բայց սա շարունակական պրոցես է և ես ասեմ, որ և մենք և ԵՄ-ն, ու ԱՄՆ-ն աշխատանքներ ունենք անելու այս հարաբերությունների համար։
Քննարկվելու է հիմնականում տնտեսական հարցեր, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանվածներին օգնելու հարցեր», -ասել է նա։
«Տնտեսական մեր մեկ կետից փոխկապվածությունը պետք է փոխվի։ Տնտեսական կախվածությունը պետք է փոխարինենք շատ գործընկերներից տնտեսապես փոխհարաբերություններ ունենալու։ Տարածաշրջանային հարցեր մենք այնտեղ չենք քննարկելու», - հավելեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Արբեջանական կողմն իր դժգոհությունն է...