Փաշինյանը վերանշանակել է ՊՊԾ պետի տեղակալներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 4-ին, որոշում է ստորագրել Գրիգորի Առաքելյանին և Արմեն Հակոբյանին ՀՀ ՊՊԾ պետի տեղակալների պաշտոններում վերանշանակելու մասին․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբյանին վերանշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնում:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգորի Առաքելյանին վերանշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնում»,- ասվում է որոշումներում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։Արբեջանական կողմն իր դժգոհությունն է կ...