Ֆրանսիան «օգտակար տեղեկատվություն» ունի «Կրոկուս»–ի ահաբեկչության մասին. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքը «օգտակար տեղեկատվություն» ունի «Կրոկուս»–ում տեղի ունեցած ահաբեկչության մասին, և երկրի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն պատրաստ է կիսվել դրանով իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ զրույցում, հաղորդում է France 24 հեռուստաալիքը։ Ինչպես նշել է ֆրանսիացի առաջնորդը, ռուսական կողմը «ծիծաղելիորեն» չի բացառել հարձակմանը արևմտյան երկրների հնարավոր մասնակցությունը։
Փարիզի մերձակայքում գտնվող ջրային սպորտի օլիմպիական կենտրոնի բացման արարողության ժամանակ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Սեբաստյան Լեկորնուի հեռախոսազրույցները, որոնք տեղի են ունեցել մեկ օր առաջ՝ ապրիլի 3-ին։ Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ զրույցի պատճառը հենց Փարիզի ցանկությունն է՝ կիսվել ահաբեկչության մասին որոշ տեղեկություններով, որոնք հասանելի են դարձել ֆրանսիական հետախուզական ծառայություններին։
Սակայն, Մակրոնի խոսքերով, Շոյգուի հայտարարությունները հնչել են «ուռճացված և սպառնալից, և դրանում ոչ մի նոր բան չկա»։
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ ռուսական համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը Կիևի և հատկապես Փարիզի մասնակցության մասին ենթադրությունները «չեն համապատասխանում իրականությանը և անիմաստ են»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Արբեջանական կողմն իր դժգոհությունն է...