Բլինքենն ու Ալիևը քննարկել են ԱՄՆ-ԵՄ-ՀՀ առաջիկա հանդիպումը
Ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։
Բլինքենն ասել է, որ տեղեկություն է ստացել ադրբեջանական կողմի մտահոգությունների մասին, որոնք առաջացել են ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի միջև կայանալիք եռակողմ հանդիպման կապակցությամբ և նշել, որ կարևոր է համարում այդ մասին խոսել նախագահ Իլհամ Ալիևի հետ և պարզաբանել հարցը։
Պետքարտուղարն ընդգծել է, որ նշված հանդիպման նշանակությունը լինելու է Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը։
Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ, իր տեղեկություններով, եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական օգնությունը և համատեղ զորավարժությունները, Ադրբեջանին սահմանակից տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանի սպառազինումը ԵՄ Եվրոպական Խաղաղության հիմնադրամի գծով և ԱՄՆ բյուջեի հաշվին։
Էնթոնի Բլինքենը նշել է, որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները։ Իլհամ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բեռլինում կայացած ԱԳ նախարարների բանակցություններն օգտակար են եղել գործընթացն առաջ մղելու առումով, և անհրաժեշտություն կա արագացնել բանակցությունները։
Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ ամբողջովին անհիմն են այն մեղադրանքները, որոնք հնչում են Արևմուտքում, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հայտարարությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Արբեջանական կողմն իր դժգոհությունն է...