Ուկրաինան և Ֆինլանդիան 10 տարի ժամկետով աջակցության համաձայնագիր են ստորագրել
Ֆինլանդիայի և Ուկրաինայի նախագահներ Ալեքսանդր Ստուբը և Վլադիմիր Զելենսկին ապրիլի 3-ին Կիևում կնքել են երկու երկրների միջև Անվտանգության ոլորտում համագործակցության և երկարաժամկետ աջակցության մասին համաձայնագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:
10 տարի ժամկետով կնքած պայմանագրով Ֆինլանդիան պատրաստակամություն է ստանձնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքականության, պաշտպանության և անվտանգության, երկրի բարեփոխումների և վերակառուցման:
Փաստաթղթի համաձայն՝ Ֆինլանդիան կշարունակի նույն դինամիկայով անհրաժեշտ ծավալի ռազմական, քաղաքական և ֆինանսական և հումանիտար աջակցություն տրամադրել Ուկրաինային:
Ալեքսանդր Ստուբը Վլադիմիր Զելենսկիին տեղեկացրել է նաև, որ Ֆինլանդիան Ուկրաինային կմատակարարի 188 միլիոն եվրո արժողության սպառազինության ևս մեկ փաթեթ: Այդպիսով, 2022 թվականից Հելսինկիի՝ Կիևին տրամադրած օգնության ընդհանուր ծավալը կհասնի 2 միլիարդ եվրոյի։
Վերջերս Ֆինլանդիան 30 միլիոն եվրոյի ներդրում է կատարել Ուկրաինայի համար հրետանային զինամթերքի համատեղ ձեռքբերման չեխական նախաձեռնությունում: Այս տարվա ընթացքում ֆիններն արդեն ավելի քան 400 միլիոն եվրոյի աջակցություն են տրամադրել ուկրաինացիներին և մտադիր են այն ավելացնել առնվազն ևս երկու փաթեթի հաշվին:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...