Հասարակություն
Թայվանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է չորսի
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է China Times թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։
Տարերային աղետի հետևանքով տուժել է 97 մարդ, նշել է հրատարակությունը։ Մինչ այս՝ կղզու կենտրոնական օդերեւութաբանական վարչության ղեկավար Ու Ցզյանֆուն հայտարարել էր, որ Թայվանում տեղի ունեցած երկրաշարժն ամենահզորն էր 1999 թվականի սեպտեմբերի 21-ից ի վեր։ Նրա խոսքով՝ ցնցումները զգացվել են ամբողջ Թայվանում, այդ թվում՝ կենտրոնական և հյուսիսային հատվածներում։
Նշվում է, որ 25 տարի առաջ Թայվանի Ջիջի քաղաքում 7,3 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով տուժել էր ավելի քան 11 հազար մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3