Սի Ծինփինը և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է՝ ինչ են քննարկել
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է Global Times-ը։ Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջնորդները քննարկել են, մասնավորապես, երկկողմ հարաբերությունները։
Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցչին, հայտնում են, որ Սի Ծինփինը և Բայդենը զրույցի ընթացքում անդրադարձել են Ուկրաինայում տիրող իրավիճակին և Թայվանի թեմային։
Բացի այդ, նրանք քննարկել են «արհեստական ինտելեկտի զարգացման հետ կապված ռիսկերը», ինչպես նաև կիբերտարածության անվտանգությունը:
Associated Press-ը նաև նշում է, որ Բայդենը հեռախոսազրույցում բարձրացրել է «Ռուսաստանի հետ Չինաստանի պաշտպանական հարաբերությունների» թեման և «Պեկինին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ԿԺԴՀ-ի վրա»՝ Փհենյանին զսպելու համար։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը առաջիկա շաբաթներին կայցելեն Չինաստան, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Associated Press-ն իր հերթին նշում է, որ սա Սի Ծինփինի և Բայդենի առաջին խոսակցությունն էր անցյալ տարվա նոյեմբերից ի վեր, երբ առաջնորդները բանակցություններ էին վարում Կալիֆորնիայում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։Արբեջանական կողմն իր դժգոհությունն է կ...