Ռուսաստանից միգրանտների կարտաքսեն

Դոնի Ռոստովի շինհրապարակում և սրճարանում ստուգումների արդյունքում Ռուսաստանից կարտաքսեն 46 օրինախախտ միգրանտների։ Այս մասին հայտնել են ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ռոստովի մարզում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության հետ համատեղ, Դոնի Ռոստովի Պերվոմայսկի շրջանում ապօրինի միգրացիայի հակազդմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր են անցկացրել։ Ստուգման օբյեկտ է դարձել շինարարական օբյեկտներից մեկը եւ հանրային սննդի հաստատությունը, որտեղ ավանդաբար հավաքվում են Միջին Ասիայի երկրներից եկածները։ Միջոցառումների ընթացքում ստուգվել է ավելի քան 500 անձ։ Արդյունքում հայտնաբերվել է 119 օտարերկրյա քաղաքացի, որոնք Ռուսաստանի տարածքում գտնվում են միգրացիոն օրենսդրության խախտմամբ», - ասված է հաղորդագրության մեջ։


ՌԴ ԱԴԾ-ում ճշտել են, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 112 միգրանտների, որոնք զինվորական հաշվառման մեջ չեն եղել, ծանուցագրեր են հանձնել: Ոստիկանության աշխատակիցները կազմել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ 123 արձանագրություն, որոշումներ են ընդունվել Ռուսաստանից 46 օտարերկրացու արտաքսելու մասին:


Բացի այդ, ոստիկանության մարմիններում հանցագործությունների մասին երեք հաղորդում է գրանցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 322.3-րդ հոդվածով (միգրացիոն հաշվառման մտացածին գրանցում) եւ ՌԴ Քրեական օրենսգրքի 322.1-րդ հոդվածով (անօրինական միգրացիայի կազմակերպում), հավելել են գերատեսչությունում:

Քաղաքականություն