Պերուի նախագահի տան խուզարկություններից հետո վեց նախարար հրաժարական է տվել
Պերուի կառավարության վեց նախարարներ հրաժարական են տվել այն բանից հետո, երբ Պերուի նախագահ Դինա Բոլուարտեի տունն ու նստավայրը խուզարկվել են ապօրինի հարստացման կասկածանքով հետաքննության շրջանակներում, նշում է Reuters-ը։
Ապրիլի 1-ին Պերուի ներքին գործերի նախարար Վիկտոր Տորեսը հրաժարական տվեց, որին հաջորդեցին կրթության և կանանց հարցերի նախարարները։ Երեքն էլ հանդես են եկել ի պաշտպանություն տիկին Բոլուարտեի: Նախարարները նախագահական նստավայրի խուզարկություններն անվանել են «ավելորդ» և «չափազանց», հաղորդում է գործակալությունը։ Պերուի նախագահի նստավայրը գտնվում է Կառավարական պալատի ներսում։ Տորեսն ընդգծել է, որ լքում է պաշտոնը ընտանեկան և առողջական խնդիրների պատճառներով։ Կառավարության ևս երկու անդամներ չեն ներկայացրել իրենց հրաժարականի պատճառները։
Նույն օրը ավելի ուշ Պերուի նախագահը պաշտոնանկ արեց ևս երեք նախարարների՝ արտադրության, առևտրի և գյուղատնտեսության։ Բոլուարտեն ներքին գործերի նոր նախարար է նշանակել Վալտեր Օրտիսին, ով նախկինում ղեկավարում էր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Արբեջանական կողմն իր դժգոհությունն է...