ԱՄՆ-ն դատապարտում է Իսրայելի հարվածը Գազայի հատվածին, որի հետևանքով զոհվել են 7 ՀԿ անդամներ
Միացյալ Նահանգները դատապարտում է Իսրայելի հարվածը Գազայի հատվածին, որի արդյունքում զոհվեցին «World Central Kitchen» միջազգային ոչ առևտրային կազմակերպության յոթ անդամներ, ասել է ԱՄՆ Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք վրդովված ենք՝ իմանալով Իսրայելի պաշտպանության բանակի երեկվա հարվածի մասին, որի հետևանքով զոհվեցին մի քանի քաղաքացիական օգնականներ World Central Kitchen-ում», - ասել է Քիրբին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ:
Այնուհետև Քիրբիին հարցրել են, թե ինչու է Միացյալ Նահանգները միայն «վրդովված» և չի դատապարտում հարվածը:
«Կարծում եմ, երբ մենք ասում ենք, թե վրդովված ենք, դուք կարող եք դա ճիշտ բնութագրել որպես բուն հարձակման դատապարտում», - պատասխանել է Սպիտակ տան խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Արբեջանական կողմն իր դժգոհությունն է...