Հնդկաստանում հակակառավարական ցույցեր են անցկացվել
Հնդկական ընդդիմադիր կուսակցությունները միասնություն դրսևորիցին՝ բողոքելով ընդդիմության առաջնորդ և Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալի՝ համապետական ընտրություններից շաբաթներ առաջ ձերբակալման դեմ: Դրա մասին հայտնել է «Ամերիկայի ձայնը»։
Վարչապետ Նարենդրա Մոդիին և նրա կուսակցությանն ընդդիմությունը մեղադրում է ձայները կեղծելու և ընդդիմադիր ուժերին հարկային ոլորտում հետապնդելու մեջ։
«Նարենդրա Մոդին փորձում է կեղծել ընտրությունները», - ասել է Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդ Ռահուլ Գանդին Նյու Դելիում հանրահավաքի ժամանակ:
Մոդիի սուր քննադատ Քեջրիվալը՝ հակակոռուպցիոն խաչակիր և ընդդիմադիր «ԻՆԴԻԱ» դաշինքի առաջնորդներից մեկը, կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է մարտի 21-ին՝ սպասվող ընտրություններից առնվազն մեկ ամիս առաջ ոգելից խմիչքի արտոնագրեր տրամադրելիս: Նշվում է, որ ընտրությունները Մոդին հնարավորություն կընձեռեն երրորդ անգամ ղեկավարելու կառավարությունը։
Քեջրիվալի «Աամ Աադամի» կուսակցությունը պնդում է, որ քրեական գործը շինծու է և քաղաքական դրդապատճառներ ունի:
Մոդիի կառավարությունը և նրա Բհարատիա Ջանատա կուսակցությունը (BJP) հերքել են քաղաքական միջամտությունը և շեշտել, որ իրավապահ մարմինները պարզապես իրենց գործն են անում:
Մոդին ընդգծել է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ, մինչդեռ ընդդիմությունը փորձում է պաշտպանել կոռումպացվածներին։
«Խոշոր կոռումպացվածները ճաղերի հետևում են, և նույնիսկ Գերագույն դատարանը չի ազատում նրանց», - հայտարարել է Մոդին կիրակի Ուտար Պրադեշ նահանգում անցկացված հանրահավաքում:
Հնդկական ազգային կոնգրեսը պնդում է, որ ի լրումն Հնդկաստանի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գործակալության ձեռնարկած ձերբակալությունների և արշավների, բախվում է «հարկային ահաբեկչության»՝ կառավարության հարկային մեծ պահանջների և մի քանի բանկային հաշիվների սառեցման պատճառով:
Մոդիի կառավարության քննադատներն ասում են, որ երկրի վարչապետը և նրա կուսակցությունը հետաքննական մարմինները և հարկային ծառայությունն օգտագործում են քաղաքական հակառակորդներին թիրախավորելու համար:
Վարչապետ Մոդիի կուսակցությունը հերքում է մեղադրանքը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։Այս մասին ասվում է ՌԴ Ա...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...