Բանգլադեշում կարող են դադարեցնել Facebook-ի և YouTube-ի աշխատանքը
Բանգլադեշի կառավարությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել խոշոր սոցիալական ցանցերի, այդ թվում՝ Facebook-ի եւ YouTube-ի աշխատանքը, եթե դրանք չպահպանեն ապատեղեկատվության տարածումը զսպելու կառավարության հանձնարարականները, հաղորդում է Dhaka Tribune պարբերականը՝ վկայակոչելով կառավարության օրենքի եւ կարգի հանձնաժողովի նախագահ Մոզամել հակային: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սոցիալական մեդիայի այս հարթակները միջոցներ չեն ձեռնարկում ասեկոսեների և կիբերհանցագործությունների դեմ՝ չնայած կառավարության բողոքներին: Քանի որ Facebook-ը և YouTube-ը Բանգլադեշում գրասենյակներ չունեն, նրանք չեն լսում մեր առաջարկություններն ու հրահանգները», - ասաց Հակը:
Նա նշել է, որ սոցիալական մեդիայի մասին օրենքի դրույթների համաձայն, եթե որևէ բողոք է ստացվում, դրա վերաբերյալ պետք է հետաքննություն իրականացվի և համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, «բայց նրանք չեն հետաքննում մեր բողոքները և միջոցներ չեն ձեռնարկում»:
Հաքը հավելել է, որ մեդիա հսկաները կտեղեկացվեն կառավարության հրահանգներին չհամապատասխանելու մասին, իսկ հետո, եթե նրանք շարունակեն չպահպանել պահանջները, կառավարությունը կարող է դիմել թերթերում հայտարարությունների հրապարակմանը՝ նշելով դրանց չկատարման մասին, նախքան որևէ գործողություն ձեռնարկելը:
Բացի այդ, նշված ընկերություններին կուղարկվեն հրապարակային ծանուցումներ, որպեսզի նրանք չկարողանան բողոք ներկայացնել իրենց իրավունքների սահմանափակման վերաբերյալ: