ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել ՈՒԱԾ–ի ղեկավար Մալյուկին
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ռուսական կողմի կողմից իրականացված քննչական գործողությունները վկայում են Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչության միջև կապի մասին։ Այս կապակցությամբ գերատեսչությունը Ուկրաինայի իշխանություններին պահանջներ է ներկայացրել Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) ղեկավար Վասիլ Մալյուկին և ներգրավված այլ անձանց ձերբակալելու վերաբերյալ։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայի իշխանություններին է փոխանցել «Ահաբեկչական պայթյունների դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի» (ICBT) և «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի» (ICFT) շրջանակներում այս ահաբեկչություններին ներգրավված բոլոր անձանց անհապաղ ձերբակալման և արտահանձնման պահանջները»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Վասիլի Մալյուկը, ըստ ԱԳՆ հայտարարության, «ցինիկաբար խոստովանել է», որ Ուկրաինան կազմակերպել է Ղրիմի կամրջի ռմբակոծումը 2022 թվականի հոկտեմբերին, ինչպես նաև բացահայտել է Ռուսաստանի տարածքում այլ ահաբեկչությունների նախապատրաստման մանրամասներ։ ԱԳՆ-ն Ուկրաինայից պահանջում է «դադարեցնել ցանկացած աջակցություն ահաբեկչական գործողություններին, հանձնել մեղավորներին և փոխհատուցել տուժածներին պատճառված վնասը»։
«Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին. կամուֆլյաժով մի խումբ տղամարդիկ ներխուժել են համերգասրահ, կրակ բացել և այրել շենքը։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն, վկայակոչելով ձերբակալվածների ցուցմունքները, հայտնել է, որ ահաբեկչության հեղինակները հարձակումից հետո Կիևում պետք է պարգև ստանային։ Ուկրաինայի իշխանությունները հերքում են միջադեպին առնչությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Արբեջանական կողմն իր դժգոհությունն է...