Իրավիճակը՝ Վերին Լարսում
                                        
                                        
                                        
                                    Վերին Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար: Այս մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
                        





























