Էրդողանն իր համախոհներին կոչ է արել մինչև ձայների հաշվարկի ավարտը չհեռանալ քվեատուփերի մոտից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր համախոհներին կոչ է արել մինչև ձայների հաշվարկի ավարտը չհեռանալ քվեատուփերի մոտից և պաշտպանել «ժողովրդի կամքը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում այսօր տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Երկրի ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության մասնակցելու իրավունք ունի 61,4 մլն ընտրող, անվտանգությունն ապահովվել են իրավապահ մարմինների շուրջ 600 հազար ներկայացուցիչների կողմից:
«Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության գործընթացը հանրապետության ողջ տարածքում ավարտվել է... Քանի դեռ չի հաշվարկվել վերջին ձայնը և ամփոփված չեն արդյունքները, ես համոզիչ կերպով խնդրում եմ իմ բոլոր քույրերին և եղբայրներին չհեռանալ քվեատուփերից, որոնց համար նրանք պատասխանատու են, և մինչև վերջ պաշտպանել ժողովրդի կամքը», - նշել է Էրդողանը սոցցանցում։
Նշվում է, ոև իշխող կուսակցությունը նպատակ ունի վերականգնել վարչական կառավարման վերահսկողությունը այն շրջաններում, որտեղ իշխանության ղեկին են ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Արբեջանական կողմն իր դժգոհությունն է...