ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է հայ–ադրբեջանական սահմանի կայունությանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Ինչպես տարվա ամեն օր, Զատկի կիրակիին ևս, Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները հսկողություն են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին․ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին։
Դեսպանը շեշտել է, որ դիտորդական առաքելությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանն անաչառ տեղեկատվություն տրամադրելուն։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում պնդում է, թե «հայ-ադրբեջանական պայմանական սահմանի տարբեր ուղղություններում առկա է կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների, ինչպես նաև այլ ծանր հրաձգային զինատեսակների կենտրոնացում և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների ինտենսիվ տեղաշարժ»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Արբեջանական կողմն իր դժգոհությունն է...