Այդ թռչող սարքերն, անկասկած, պատկանում են ԱՄՆ-ին և հատում են Աֆղանստանի օդային տարածքը. Մուջահիդ
Թալիբների ներկայացուցիչ («Թալիբան» շարժումը գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ ահաբեկչական գործունեության համար) Զաբիհուլլա Մուջահիդը պնդում է, որ ամերիկյան ԱԹՍ-ները իբր խախտել են Աֆղանստանի օդային տարածքը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Tolo News հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի վաղ որոշ աղբյուրներ հայտնել էին, որ վերջին օրերին Աֆղանստանի Քանդահար և Նիմրոզ Նահանգների օդային տարածքում անօդաչու թռչող սարքեր են նկատվել:
«Այդ թռչող սարքերը, անկասկած, պատկանում են ԱՄՆ-ին, նրանք թռչում և հատում են Աֆղանստանի օդային տարածքը որոշ հարևան երկրներից: Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի իր պատասխանատվությունն այս հարցում և դադարեցնի ագրեսիան», - ասել է Մուջահիդը Tolo News-ին տված հարցազրույցում։
Թալիբների ներկայացուցիչն ընդգծել է, որ Աֆղանստանի հարևան երկրները չպետք է թույլ տան ամերիկյան անօդաչու թռչող սարքերին օգտագործել իրենց օդային տարածքը Աֆղանստանի օդային տարածքը խախտելու համար:
2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտվել է։ Օգոստոսի վերջին երկու շաբաթները Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկյան զինվորականների հսկողության տակ, զանգվածային տարհանում էր ընթանում Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների շրջանում: Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը:
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Հայաստանի ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը...
Շատ վատ է, շատ վտանգավոր. Հայաստանում ՌԴ դեսպան
Միացյալ Նահանգների պաշտոնյաներն իրենց հրապարակային հայտարարություններում բացահայտ ասում են, որ Հայաստանի հետ հարաբերությ...