Զելենսկին աշխատանքից ազատել է մի շարք խորհրդականների և օգնականների
Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը աշխատանքից ազատել է մի շարք խորհրդականների և օգնականների, այդ թվում՝ «Կվարտալ-95» ստուդիայի տնօրեն և հիմնադիր Սերգեյ Շեֆիրին, ասվում է նրա գրասենյակի կայքում: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Շեֆիր Սերգեյ Նախմանովիչին ազատել Ուկրաինայի նախագահի առաջին օգնականի պաշտոնից», - ասվում է հրամանագրում, որը հրապարակվել է Զելենսկու գրասենյակի կայքում:
Զելենսկին նաև աշխատանքից ազատել է մի շարք խորհրդականների՝ Օլեգ Ուստենկոյին, Սերգեյ Տրոֆիմովին, Միխայիլ Ռադուցկիին, բացի այդ, աշխատանքից հեռացվել են «Ուկրաինայի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ուկրաինայի պաշտպանների իրավունքների ապահովման հարցերով» խորհրդական Ալյոնա Վերբիցկայան և «Ուկրաինայի նախագահի լիազոր ներկայացուցիչ կամավորական գործունեության հարցերով» խորհրդական Նատալյա Պուշկարևան։
Բաց աղբյուրների տվյալներով՝ Զելենսկու առաջին օգնականի պաշտոնը Շեֆիրը զբաղեցրել է 2019 թվականից։ Նա սերիալների պրոդյուսեր է, «Կվարտալ-95» ստուդիայի տնօրեն, որի շնորհիվ Զելենսկին մեծ քաղաքականության ուղեգիր է ստացել։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
Հայաստանի ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը...
Շատ վատ է, շատ վտանգավոր. Հայաստանում ՌԴ դեսպան
Միացյալ Նահանգների պաշտոնյաներն իրենց հրապարակային հայտարարություններում բացահայտ ասում են, որ Հայաստանի հետ հարաբերությ...