Ծեծկռտուք՝ Երևանի գիշերային ակումբներից մեկում․ կան բերման ենթարկվածներ
Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկները Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում իրենց օպերատիվ գործողությունների արդյունքում կանխել են մի խումբ անձանց, այդ թվում երիտասարդների, անչափահասների մասնակցությամբ արյունահեղության դեպքը։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 02։50-ի սահմաններում ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող «Քրեյզի» ակումբում ու դրա մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, որը վերածվել է ծեծկռտուքի։
Նշվում է, որ օպերատիվ տեղեկություններով վիճաբանություն, ծեծկռտուքին մասնակցություն են ունեցել 10-ից ավելի անձիք։
Պարեկները նշված ակումբից խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք ենք տեղափոխել Երևանի բնակիչներ 19-ամյա Գևորգ Հ․-ին, 17-ամյա Վահան Մ․-ին 31-ամյա Վահան Ղ․-ին, 40-ամյա Վահրամ Ա․-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Մ․-ին, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արկադի Պ․-ին, Երևանի բնակիչներ 39-ամյա Տիգրան Հ․-ին, 24-ամյա Գևորգ Մ․-ին, 17-ամյա Ալեքս Գ․-ին, Սմբատ Գ․-ին, Արագածոտնի մարզի բնակիչներ 27-ամյա Կարեն Խ․-ին, 27-ամյա Խաչիկ Մ․-ին և Երևանի բնակիչ 26-ամյա Կարապետ Հ․-ին։
Կայքը հայտնում է, որ ակումբում նշելիս են եղել Ալեքս Գ․-ի ծննդյան տարեդարձը, որի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել ապա այն վերածվել է ծեծկռտուքի. մեծ մասը գտնվելիս են եղել գինովցած վիճակում։
Կայքի տեղեկություններով ոստիկանները ունեն տեղեկություն, որ վիճաբանություն, ծեծկռտուքին ականատես է եղել նաև ակումբի տնօրենը ու այդ տեղեկությունը պարզվում է։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։