ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար. Փաշինյան
Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է խաղաղ և անվտանգ Հայաստան ունենալու կառավարության ձգտումների մասին, հայտարարել է, որ խաղաղությունը կարող է լինել հազարավոր զոհերի դիմաց մխիթարություն:
Վարչապետն անդրադարձել է նաև Տավուշի մարզի 4 գյուղերն իբր Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցություններին, հայտարարել, որ դրանք որևէ կապ չեն կարող ունենալ իրականության հետ:
«Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար, և մեր քաղաքական դիրքորոշումը, ուղերձը այն է, որ ՀՀ -ն իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի, ներառյալ Ադրբեջանի կողմից հիշատակված գյուղը»,-իր խոսքում նշել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կարող ա՞ երկրի շահից բխում ա, որ ես հանձնվեմ». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանութ է հրապարակել, որում մասնավորապես ասում է. «Ինքս ինձ համար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթանակը տոնող թուրք ընդդիմադիրը մահացել է պատշգամբի փլուզման հետևանքով
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտնել է կուսակցության ղեկավարի տեղակալ Մեհմեդ Փալազի մահվա...