ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթանակը տոնող թուրք ընդդիմադիրը մահացել է պատշգամբի փլուզման հետևանքով
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտնել է կուսակցության ղեկավարի տեղակալ Մեհմեդ Փալազի մահվան մասին:
Նա մահացել է Դենիզլի նահանգի շրջաններից մեկում կուսակցության հաղթանակի առթիվ կազմակերպված տոնակատարության ժամանակ պատշգամբի փլուզման հետևանքով։ Պատշգամբը, որտեղ նրանք նշելիս են եղել ընտրություններում կուսակցության հաջողությունը, փլուզվել է:
Կուսակցությունը հայտնել է, որ Փալազը հոսպիտալացվել է ևս 8 հոգու հետ: Բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքական գործչի կյանքը:
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ձայների գրեթե 99 տոկոսի նախնական հաշվարկը հաստատել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը՝ գրանցելով պատմական արդյունք: Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը հաղթանակներ է գրանցել Ստամբուլում և Անկարայում՝ Թուրքիայի երկու խոշորագույն քաղաքներում, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքներում։ Ելույթ ունենալով Անկարայում իր աջակիցների առջև՝ Թուրքիայի նախագահը խոստացել է հարգել ազգի որոշումը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։Այս մասին ասվում է ՌԴ Ա...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կարող ա՞ երկրի շահից բխում ա, որ ես հանձնվեմ». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանութ է հրապարակել, որում մասնավորապես ասում է. «Ինքս ինձ համար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը օդային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին
Իսրայելը օդային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին. հայտնում է Tasnim-ը։ Անվտանգության մարմ...