Նրանք չեն օգնի լուծել տարածաշրջանային հարցերը, ընդհակառակը, կսրեն դրանք. Ադրբեջանում Իրանի դեսպան
Տարածաշրջանում արևմտյան երկրների միջամտության փորձը հաջողված չի համարվում։ Այս մասին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին։ Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ Իրանը միշտ պնդել է, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն տարածաշրջանի երկրների ներուժի օգտագործման միջոցով:
«Նրանք (տարածաշրջանից դուրս գտնվող երկրները) չեն օգնի լուծել տարածաշրջանային հարցերը, ընդհակառակը, կհանգեցնեն դրանց սրմանը։ Քանի որ այդ երկրները հիմնականում փորձում են ապահովել իրենց շահերը, այլ ոչ թե տարածաշրջանի երկրների շահերը», - ասել է Մուսավին։
Դեսպանը նշել է, որ, իր կարծիքով, տարածաշրջանի երկրներն ունակ են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները:
«Իրանը շարունակում է երկկողմ և բազմակողմ շփումներն այդ ուղղությամբ»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Հայաստանի ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը...
Շատ վատ է, շատ վտանգավոր. Հայաստանում ՌԴ դեսպան
Միացյալ Նահանգների պաշտոնյաներն իրենց հրապարակային հայտարարություններում բացահայտ ասում են, որ Հայաստանի հետ հարաբերությ...