ԵՄ-ն արգելել է թուրքական ավիաընկերությանը թռչել Եվրոպայով. հայտնի է պատճառը
Եվրամիությունն Անթալիայում տեղակայված South wind Airlines ավիաընկերությանը արգելել է թռիչքներ իրականացնել դաշինքի երկրների տարածքում՝ Ռուսաստանի հետ ունեցած «կապերի» պատճառով, գրում է թուրքական Turizm Güncel պարբերականը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես ասվում է հոդվածում, ԵՄ-ն որոշման մասին հայտարարել Է հինգշաբթի օրը, իրավական հիմք է հանդիսացել 2014 թվականի հուլիսյան պատժամիջոցային կանոնակարգը, որը ենթադրում է պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով: Լրատվամիջոցը Եվրամիության որոշումը սկանդալային է անվանել։
Նախօրեին Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (АТОР) հայտնել էր Շարմ Էլ Շեյխից ռուս զբոսաշրջիկների հետ Մոսկվա չվերթի մեկնումն անորոշ ժամանակով հետաձգելու մասին, ենթադրյալ պատճառը Southwind-ի նկատմամբ Եվրամիության արգելքն է: АТОР-ում պարզաբանել են, որ հինգշաբթի Բրյուսելը ԵՄ անդամ երկրներին հայտարարել է, որ Southwind Airlines — ը (Cortex Aviation and Tourism Trade-ի պաշտոնական անվանումը) արգելել է Եվրոպայում թռչել եւ վայրէջք կատարել պատժամիջոցների կանոնակարգի համաձայն:
Ասոցիացիան նշել է, որ դա չի ազդի Թուրքիայից թռիչքների վրա, որտեղ Southwind-ը նույնպես թռիչքներ է իրականացնում Ռուսաստանից, «դրանք կիրականացվեն մի փոքր ավելի երկար»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
Հայաստանի ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը...
Շատ վատ է, շատ վտանգավոր. Հայաստանում ՌԴ դեսպան
Միացյալ Նահանգների պաշտոնյաներն իրենց հրապարակային հայտարարություններում բացահայտ ասում են, որ Հայաստանի հետ հարաբերությ...