ԱՄՆ-ն թույլատրել է կործանիչների և ռմբակոծիչների փոխանցումն Իսրայելին
Միացյալ Նահանգներն արտոնել է Իսրայելին «միլիարդավոր դոլարների» կործանիչների եւ ռումբերի փոխանցումը՝ չնայած Գազայի հատվածի հարավում Ռաֆահում գործողության հետ կապված մտավախություններին: Այս մասին գրում է Washington Post պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջին օրերին թույլատրել է միլիարդավոր դոլարների ռումբերի եւ կործանիչների փոխանցումն Իսրայելին՝ չնայած Վաշինգտոնի մտավախություններին Գազայի հարավում սպասվող ռազմական հարձակման կապակցությամբ», — գրում են լրագրողները:
Միևնույն ժամանակ, հոդվածի հեղինակները նշում են, որ, որոշ դեմոկրատների կարծիքով, ԱՄՆ կառավարությունը պետք է զերծ մնա զենքի մատակարարումից Իսրայելի պարտավորությունների բացակայության պայմաններում, որպեսզի պաշտպանի քաղաքացիական բնակչությանը Ռաֆահում պլանավորված գործողության ընթացքում:
Մինչ այդ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը կհանգեցնի երկրի էլ ավելի մեկուսացմանը միջազգային ասպարեզում, դրանից երես կթեքեն վաղեմի գործընկերները:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Հայաստանի ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը...
Շատ վատ է, շատ վտանգավոր. Հայաստանում ՌԴ դեսպան
Միացյալ Նահանգների պաշտոնյաներն իրենց հրապարակային հայտարարություններում բացահայտ ասում են, որ Հայաստանի հետ հարաբերությ...