Վերջին ամիսները ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն են հայ-ադրբեջանական սահմանին․ Հաջիև
Վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ դարձել են հայ-ադրբեջանական սահմանի ամենահանդարտ շրջաններից մեկը։ Այս մասին չինական Phoenix հեռուստաալիքի եթերում Ադրբեջանին նվիրված հաղորդման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն են հայ-ադրբեջանական սահմանին, 30 տարի շարունակ բանակցություններ են վարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։
Խումբը, որի համանախագահներն էին Ֆրանսիան և ԱՄՆ-ը, գործնականում անարդյունավետ էր, այսօր խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ, տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է տիրում»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...