Լավրովը՝ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների մասին
Այժմ գործնականում չկան այնպիսի ոլորտներ, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը կունենան համագործակցություն և իրական շփումներ: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Գործնականում ոչ»,- պատասխանել է նա այդ մասին հարցին։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև ներկայիս դիվանագիտական հարաբերություններն ուղղված են դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքին աջակցելուն։
«Այժմ Արևմուտքի հետ ողջ դիվանագիտությունը հետևյալն է. մենք դեռ ունենք դեսպանություններ այնտեղ, նրանք ունեն դեսպանատներ Ռուսաստանում, և այդ դեսպանատներն ու գլխավոր հյուպատոսությունները պետք է գործեն։ Դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության ֆինանսավորման հարցեր, օբյեկտների, ավտոմեքենաների գնումներ և այլն։ Քննարկվում են նրանց գործունեության համար անհրաժեշտ սարքավորումները»,-հայտարարել է նա և հավելել․ «այս հարցերն այժմ կազմում են մեր շփումների հիմնական բովանդակությունը, մասնավորապես, ամերիկացիների հետ»։
Խոսելով ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցերի շուրջ Եվրամիության հետ շփումների մասին՝ նախարարը նշել է դժվարությունների առկայությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...