«Կրոկուսի» ահաբեկչությանը Եվրախորհրդի ղեկավարների արձագանքի բացակայությունը ամոթալի է. Զախարովա
ՄԿրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությանը Եվրոպայի խորհրդի ղեկավարության արձագանքի բացակայությունը կազմակերպության պատմության ևս մեկ ամոթալի էջ է, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին գրում է РИА Новости–ն։
Նրա խոսքով, սա Եվրախորհրդի պատմության հերթական ամոթալի էջն է, որն ապարդյուն փորձում է հավակնել Եվրոպայում մարդու իրավունքների գլխավոր պաշտպանի դերին։
Զախարովան ընդգծել է, որ խաղաղ բնակիչների վրա բարբարոսական հարձակմանը սկզբունքային պատասխանի բացակայությունը հարցեր է առաջացնում կազմակերպության ղեկավարության՝ միջազգային կայունության ապահովմանը և ահաբեկչության դեմ պայքարին նպաստելու կարողության վերաբերյալ, ինչպես նաև կասկածի տակ է դնում Եվրոպայի Խորհրդի իրավական և փորձագիտական գործիքների անաչառությունը։
Ավելի վաղ նա նշել էր, որ արևմտյան երկրների իշխանությունները փորձել են «խաղալ բառերի հետ» հայտարարություններում՝ կապված Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։Արբեջանական կողմն իր դժգոհությունն է կ...
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...