Ինչու է Գագիկ Բեգլարյանը սպառնացել շինընկերության տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ 42-ամյա Տիգրան Գ.-ն և հայտնել, որ ինքը Ազատության պողոտա 1/43 հասցեում իրականացնում է 4 և 5-հարկանի բազմաբնակարան շենքերի շինարարություն և նշված շինարարության հարևանությամբ՝ փողոցի մյուս կողմում է գտնվում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի առանձնատունը: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Տիգրան Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ մարտի 25-ին Գ. Բեգլարյանն ու ևս 2 հոգի իրեն հրավիրել են Գ. Բեգլարյանի առանձնատան տարածք, որտեղ տևական ժամանակ զրույց է տեղի ունեցել նրանց միջև ու Գագիկ Բեգլարյանը նշել է, որ կառուցվող շենքի 4-րդ հարկի բնակարանի տեսարանը բացվում է դեպի իր առանձնատան տարածք, որտեղից ակնհայտ տեսանելի է իր տան անցուդարձը, ինչից հետո իր և ընկերության մյուս համասեփականատիրոջ, ով ըստ կայքի տեղեկությունների, բնակվում է Միացյալ նահանգներում, հասցեներին Գ. Բեգլարյանն ու նրա մոտ գտնվող մարդիկ հնչեցրել են հայհոյանքներ, ինչպես նաև իր կյանքին և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներ։
Փաստաթղթեր են ձևակերպվել քրեական ոստիկանությունում, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտե՝ հետագայում քրեական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար։
Կայքի տեղեկություններով՝ Տիգրան Գ-ն ոստիկաններին հայտնել է որ ինքն աշխատում է շինարարական ընկերությունում որպես տնօրեն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...