Ղրիմում Մակրոնին հիշեցրել են Սևաստոպոլում ֆրանսիացի զինվորների ճակատագրի մասին
Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ուկրաինա զորքեր ուղարկելուց առաջ հիշել Սևաստոպոլի գերեզմանատանը հավերժ մնացած հազարավոր զինվորների և սպաների ճակատագիրը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Ֆրանսիան զորակազմ Է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համար, առաջին փուլում այն կկազմի մոտ 2 հազար զինվորական:
Ընդ որում, նրա խոսքով, Ելիսեյան պալատում ասում են, որ Ուկրաինայում զոհված ֆրանսիացիների թիվն "արդեն գերազանցել է նշանակալի շեմը", իսկ նման տվյալների հրապարակումը կարող է քաղաքացիներին բողոքի հրահրել:
«Ֆրանսիացիներն ունեն փորձ։ Ղրիմի պատերազմի ժամանակ ֆրանսիացիները զրկվեցին իրենց տասնյակ հազարավոր համաքաղաքացիներից։ Միայն Սևաստոպոլում գտնվող Ֆրանսիական գերեզմանատանը հանգչում են Նապոլեոն III-ի կողմից սպանդի ուղարկված մինչև 28 հազար զինվորներ և սպաներ: Չեմ կարծում, որ ներկայիս Նապոլեոնն ի վիճակի է հավաքել և վերազինել նույն քանակությամբ մարտիկներ, բայց չեմ կասկածում, որ նրանց համար մեր հողում տեղ կգտնվի», - ՌԻԱ Նովոստիին ասել Է Կոնստանտինովը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...