Սյունիքի մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Շուռնուխում 13 տուն կառուցելու ծրագրի մանրամասներին չի տիրապետում, խնդրում է դիմել քաղաքաշինության կոմիտեին։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ղուկասյանը շեշտեց, որ բացի Շուռնուխի տներից բազմաթիվ այլ ծրագրեր կան։
«Երկում բացի Շուռնուխի 10 տնից բազմաթիվ շենքեր և տներ էլ են չէ՞ կառուցվել։ Այնպես չէ, որ Հայաստանում ընդամենն այդ 10 տունն է կառուցվում։ Այդ հարցով դիմեք ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, որովհետև պատվիրատուն իրենք են, ես մանրամասն չգիտեմ»,- ասաց Ղուկասյանը։
Շուռնուխում 12 տուն կառուցելու որոշումն ընդունվել է դեռ 2021 թվականի ապրիլին։ Մինչ օրս արդեն 5 անգամ ծրագիրը հետաձգվել է ու այժմ նշվում է, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականի ապրիլին։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է․ Զախարովա
Ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Մոսկվայի մոտ, քանի որ Վաշինգտոնն ու Բրյու...
Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթն անօրինական է․ Շահրամանյանի հարցազրույցը՝ Le Figaro-ին
Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le...
ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումներին․ Մեթյու Միլլեր
Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստ...