Ուկրաինա ՆԱՏՕ–ի զորք ուղարկելու Մակրոնի առաջարկը լավ պատրաստված չէ. Լատվիայի վարչապետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին, լավ պատրաստված չէր, և ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դրան։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան։
«Չեմ կարծում, որ այդ նախաձեռնությունն այնքան էլ լավ պատրաստված էր, քանի որ դրա շուրջ քննարկումը դեռ չի հասունացել։ Խոսելով զորքեր ուղարկելու մասին՝ կարծում եմ, որ մենք ՆԱՏՕ-ում պատրաստ չենք դա անել», - ասել է Սիլինյան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Բեռլինում կայացան համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
Բացի այդ, նա ընդգծել է, որ Ուկրաինան ինքը չի խնդրել ՆԱՏՕ-ի երկրներին զորքեր ուղարկել՝ հավելելով, որ կարիք չկա կենտրոնանալ այն բանի վրա, ինչը չի խնդրում Կիևը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Արբեջանական կողմն իր դժգոհությունն է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է: Այցի շրջանակում կայացել է Հայաստանի և Վրաստանի վ...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...