Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել․ ԶԼՄ
Թուրքիան հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Իրաքում գործող քուրդ ապստամբների դեմ։ Էրդողանը խոստացել է «վերջ տալ» քրդական ապստամբ խմբավորումից բխող սպառնալիքին։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։
Տարիներ է, ինչ թուրքական զինված ուժերը ներխուժումներ են իրականացնում հարևան Հյուսիսային Իրաք՝ գրոհելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության»՝ քրդական ապստամբ խմբավորման հենակետերը։ Խմբավորումը տասնամյակներ շարունակ պայքարում է Թուրքիայում քրդերի իրավունքների պաշտպանության համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է «վերջ տալ» «Քուրդիստանի բանվորական կուսակցությունից» բխող սպառնալիքին:
«Ակնկալվում է, որ Իրաքի սահմանային շրջաններում Թուրքիան կստեղծի 40 կիլոմետրանոց նոր անվտանգության գոտի, որը նման կլինի Սիրիայում գոյություն ունեցողին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Կասինը։
Զուգահեռաբար՝ Էրդողանը սերտ կապեր է ստեղծել Իրաքի կիսաինքնավար՝ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ղեկավարության հետ։ Դիտորդների խոսքով, Անկարայի տեսանկյունից նման համագործակցությունը կարևոր նշանակություն ունի՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունից» բխող սպառնալիքը չեզոքացնելու համար:
Վերլուծաբան Մուրատ Ասլանն ասում է․ «Թուրքիան փորձելու է գործակցել Իրաքի անվտանգության ուժերի հետ: Թուրքիան ցանկանում է շրջափակել, հետո՝ ոչնչացնել Իրաքում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» բոլոր անդամներին»։
Այս ապրիլին նախատեսվում է Էրդողանի այցը իրաքյան Քուրդիստան և Բաղդադ: Դիտորդների խոսքով, ընդլայնված երկկողմ առևտուրը, ինչպես նաև Իրաքով ու Թուրքիայով անցնող միջազգային առևտրի ավելացումը Էրդողանին նոր լծակներ են տալիս:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...