Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված
Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բնույթն ազդում է ոչ միայն երկու երկրների ժողովուրդների բարեկեցության, այլև մարդկության ապագայի վրա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ Պեկինում կայացած ամերիկյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկու երկրների ժողովուրդների բարեկեցությունը, ինչպես նաև մարդկության ապագան և ճակատագիրը կախված են նրանից, թե արդյոք Չինաստանը և Միացյալ Նահանգները կհամագործակցեն կամ կհակադրվեն միմյանց», – նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Սի Ծինփինը ընդգծել է, որ «քանի դեռ երկու կողմերը միմյանց համարում են գործընկերներ, հարգում են միմյանց շահերը, խաղաղ գոյակցում են և համագործակցում են փոխշահավետ արդյունքների համար, երկկողմ հարաբերությունները կբարելավվեն»։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչների միջև փոխանակումների ինտենսիվությունը կավելանա։
Նմանատիպ հոդվածներ
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...