«Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինն անքուն գիշեր է անցկացրել. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը անքուն գիշեր է անցկացրել «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Այս մասին Պեսկովը պատմել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
Ավելի վաղ այս մասին խոսել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հերքելով այն պնդումները, թե ՌԴ նախագահը ողբերգությունից հետո երկար ժամանակ լռել է։
Պեսկովի խոսքով՝ գերատեսչությունների ղեկավարները նախագահին անկախ ժամից ամեն ինչ զեկուցել են:
«Այս ամենը տեղի ունեցավ մինչև առավոտ», - նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ երբ բոլոր տուժածներին տեղավորել են հիվանդանոցներում ու առաջին վիրահատությունները կատարել, այս մասին առավոտյան Պուտինին զեկուցել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։
«Նման պահերին ոչ ոք քնելու ժամանակ չի ունենում, հատկապես՝ պետության ղեկավարը»,- նշել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։Արբեջանական կողմն իր դժգոհությունն է կ...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է:Այցի շրջանակում կայացել է Հայաստանի և Վրաստանի վա...
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...