Զախարովան մեկնաբանել է Բորելի հայտարարությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ առաջին անգամ Արևմուտքի ներկայացուցիչը ճշմարտացիորեն է խոսել Ուկրաինային աջակցելու պատճառների մասին:
Այս կերպ նա մեկնաբանել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերն այն մասին, որ Եվրամիությունն Ուկրաինային ֆինանսական օգնություն է ցուցաբերում ոչ թե այն պատճառով, որ այդքան սիրում է ուկրաինացի ժողովրդին, այլ այն պատճառով, որ դա բխում է Բրյուսելի, ինչպես նաև ԱՄՆ-ի սեփական շահերից:
Զախարովան կրկնել է Բորելի խոսքերը և նշել, որ խոսքը ոչ թե «ուկրաինացիների հանդեպ սիրո», այլ Միացյալ Նահանգների՝ գերիշխանություն պահպանելու ցանկության մասին է:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով՝ միջազգային հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ մոտեցման մեջ ստեղծարարությունից ոչինչ չի մնացել, լիբերալ դեմոկրատները միայն քանդում են։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Եվրամիության դիվանագիտության ղեկավար ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, ոչ Եվրամիությունն Ուկրաինային աջակցում է ոչ թե ուկրաինացի ժողովրդի հանդեպ սիրուց դրդված, այլ, քանի որ դա բխում է սեփական շահերից։
Նմանատիպ հոդվածներ
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...