Բորտնիկովը՝ Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու սպառնալիքի մասին
Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու սպառնալիքը պահպանվում է: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
«Այո, ցավոք սրտի, դա այդպես է», - ասել է նա։
Բորտնիկովը այլ հայտարարություններ էլ է արել։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայություններն աջակցել են «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանը, այն պատրաստել են արմատական իսլամիստները։
Լրագրողների հետ զրույցում ՌԴ ԱԴԾ տնօրեն նշել է, որ Կրոկուսում ահաբեկչության հեղինակը դեռևս բացահայտված չէ։ Բորտնիկովը հայտնել է, որ ահաբեկչության մեջ ներգրավված անձանց շրջանակն ընդլայնվելու է, իսկ հանցակիցների թիվը` ավելանալու։ Նշենք, որ այս պահին կալանավորված ու ձերբակալված 11 անձ կա։
«Ռուսաստանի Դաշնությունը արել է ամեն ինչ, որպեսզի Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցները չհատեն Ուկրաինայի սահմանը»,- նշել է Բորտնիկովը։
Բորտնիկովը հավելել է, որ ԱՄՆ-ն ընդհանուր տեղեկատվություն է փոխանցել Ռուսաստանի Դաշնությանը ահաբեկչությունների հնարավորության մասին, և Ռուսաստանը դա հաշվի է առել։
Բորտնիկովը նշել է նաև, որ տեղեկություն ունեն, որ Ուկրաինան զինյալներ է պատրաստել Մերձավոր Արևելքում։
Նմանատիպ հոդվածներ
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...