Թուրքիայից հայտնել են` ինչ նպատակ է ունեցել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունն այն անձանց ձեռքի գործն է, որոնք փորձում են սաբոտաժի ենթարկել ՌԴ–ի և Ուկրաինայի միջև կարգավորման փորձերը։ Sabah թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Շերեֆ Մալկոչը։ Տեղեկությունը թոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ամեն անգամ, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության մթնոլորտ է ստեղծվում, ինչ–որ միջադեպ է տեղի ունենում, և բոլոր հույսերը հետաձգվում են մինչև հաջորդ գարուն։ Այս ահաբեկչությունը նրանց ձեռքի գործն է, ովքեր ցանկանում են սաբոտաժի ենթարկել Մոսկվայի և Կիևի միջև կարգավորման գործընթացը»,– ասել է Մալկոչը։
Նրա խոսքով՝ չի կարելի ուղղակի ասել, որ դա «Իսլամական պետության» (ՌԴ–ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչությունն է։ Մալկոչը նշել է, որ վերջին մեկ ամսում զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության ճանապարհին, եղել է հավանականություն, որ այսօր–վաղը լավ իրադարձություններ տեղի կունենան։ Ըստ Թուրքիայի ՄԻՊ–ի` հաշվի առնելով այն, թե երբ է դեպքը տեղի ունեցել,դա դիտավորյալ դիվերսիա է եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Ադրբեջանից ՀՀ-ով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է,...
ԱՄՆ-ն արձագանքել է Երևանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հեռանկարների մասին հրապարակմանը
Օրերս ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիան իր կայքում հրապարակեց Ջո Հաբերմանի ու Փոլ Քողմարիի հեղինակած «ԱՄՆ-ն չի կա...
Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է․ Զախարովա
Ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Մոսկվայի մոտ, քանի որ Վաշինգտոնն ու Բրյու...