Մոսկվայում ահաբեկչության զոհերի թվում 1 ՀՀ քաղաքացի կա. ՀՀ ԱԳՆ
Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կա Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի»,- ասված է Անի Բադալյանի գրառման մեջ:
Ավելի վաղ Բադալյանն անդրադարձել էր շրջանառվող ոչ պաշտոնական լուրերին այն մասին, որ ահաբեկչության զոհերի թվում հայ կա՝ նշելով, որ այդ տեղեկությունները ճշտվում են։
Հիշեցնենք, որ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, վիրավորվել ավելի քան 150 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է: Այցի շրջանակում կայացել է Հայաստանի և Վրաստանի վ...
Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած ա...
Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկ...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Արբեջանական կողմն իր դժգոհությունն է...