Երեկ երեկոյան տագնապալի իրավիճակ էր երկրի ներսում․ Քոչարյան
Երևանի ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղի ունեցածը օպերատիվ առումով տագնապալի իրավիճակ էր ստեղծել երկրի ներսում։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Երեկ երեկոյան օպերատիվ առումով տագնապալի իրավիճակ էր երկրի ներսում: Խնդիրը լիկվիդացվեց, բայց մեզ մտածելու տեղիք է տալիս, որ դեռ տներում շատ զենք կա, պարոն Աբազյան: Հայաստանում զինված և ապօրինի որևէ խմբավորում, ինչպես նաև թաքնված զենք չի կարող լինել։ Հին ասացվածք կա` «Պատից կախված հրացանը մի օր կկրակի», բայց այդ կրակոցները չեն կարող մեր երկրի ներսում լինել, մենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ ունենք»,– նշեց Քոչարյանը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ, ըստ տեղեկությունների, վնասազերծված անձը պատերազմի մասնակից է, նա շեշտեց` դա պետք է ոչնչի հետ կապ չունենա։ ՔՊ–ական պատգամավորը հորդորեց բոլորին հարգանքով վերաբերվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնին և բոլոր նրանց, ովքեր պայքարել են։
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց` պետության առջև պահանջներ չի կարելի դնել, ու դա ոչ ոք չի հանդուրժելու, պետք է սթափվել։
Ըստ ՆԳՆ–ի` Նոր Նորքի ոստիկանությունում երեկ նռնակ պայթեցրած անձը 55-ամյա Ա․ Մ-ն է, պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել 55-ամյա Ա․ Մ․-ն և 51-ամյա Վ․ Գ․-ն, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Ադրբեջանից ՀՀ-ով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է,...
ԱՄՆ-ն արձագանքել է Երևանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հեռանկարների մասին հրապարակմանը
Օրերս ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիան իր կայքում հրապարակեց Ջո Հաբերմանի ու Փոլ Քողմարիի հեղինակած «ԱՄՆ-ն չի կա...
Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է․ Զախարովա
Ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Մոսկվայի մոտ, քանի որ Վաշինգտոնն ու Բրյու...