Դա հանգեցրել է ներքին առճակատման՝ շատ ծանր քաղաքացիական պատերազմի․ Պուտին
Ներքին հակամարտությունը, որը հանգեցրեց 1999-ին Հարավսլավիայում տեղի ունեցած իրադարձություններին, թե ներսից, թե դրսից բորբոքվեց։ Այս մասին մարտի 24-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքով «Բելգրադ» վավերագրական ֆիլմի նախապատրաստման ժամանակ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես հիմա գնահատականներ չեմ տալու, թե ով ինչում է մեղավոր, ով ինչ նպատակներ է հետապնդել, բայց դա թե ներսից, թե դրսից է բորբոքվել», - ասաց նա:
Պուտինն ընդգծել է, որ դա հանգեցրել է «ներքին առճակատման՝ շատ ծանր քաղաքացիական պատերազմի»:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է նաև, որ իմաստ չի տեսնում խոսել 1999 թվականին Ռուսաստանում մեկ այլ իշխանության օրոք Հարավսլավիայի հնարավոր ճակատագրի մասին։
Մինչ այդ հաղորդվել էր, որ մարտի 25-ին տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության կողմից պահանջված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծությունների 25-ամյակին:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
ԱՄՆ-ն արձագանքել է Երևանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հեռանկարների մասին հրապարակմանը
Օրերս ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիան իր կայքում հրապարակեց Ջո Հաբերմանի ու Փոլ Քողմարիի հեղինակած «ԱՄՆ-ն չի կա...
Ադրբեջանից ՀՀ-ով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է,...
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Տավուշի Ոսկեպար գյուղից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վա...