2023թ. ՀՀ ԶՈւ-ն մի քանի անգամ բերվել է մարտական պատրաստվածության վիճակի. Պապիկյան
Անվտանգության մասով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից ելնելով՝ 2023 թվականը բավական բարդ էր հանրապետության ՊՆ-ի եւ Զինված ուժերի համար։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023թ. կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, մարտի 25-ին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ ԶՈւ-ն տարվա ընթացքում գտնվել է մարտական պատրաստվածության տարբեր փուլերում։ Կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված կարգով։ «Իրավիճակի սրման հետ կապված՝ 2023թ. մայիսին եւ սեպտեմբերին Զինված ուժերը բերվել են տարբեր աստիճանի մարտական պատրաստվածության։ Մարտական հերթապահությունը եւ ծառայությունը բարձր մարտական պատրաստվածության պայմաններում իրականացվել են Զնված ուժերի պոտենցիալի վերականգնմանը, ինչպես նաեւ վերակազմակերպմանն ու կոմպլեկտավորմանը զուգահեռ, որը հիմնականում իրականացվել է քաղած դասերի եւ միջազգային չափորոշիչների կիրառման հաշվառմամբ»,- նշել է Պապիկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Չեմ կարծում, որ Թուրքիան կարող է ատոմակայանի «վտանգավոր» լինելու հարց բարձրացնել. տնօրեն
Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում ընթացող AtomExpo-ի ժամանակ լրագրողների հ...
«ՀԱՊԿ-ը, չի կատարել ՀՀ առջև իր պարտավորությունները». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...
Վարչապետը կմեկնի՞ Մոսկվա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու...